22 03 2022

Թուրքիայում ազգային փոքրամասնությունները շարունակում են թիրախավորվել. Զեմֆիրա Միրզոևա



Թուրքիայում ազգային փոքրամասնությունները շարունակում են թիրախավորվել: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան:

«2020 թվականի հունվարին ասորական եկեղեցու հոգևորականի ծնողները Թուրքիայում առևանգվել են անհայտ զինված խմբի կողմից: Ավելի ուշ հայտնաբերվեց նրանցից մեկի դին, մինչ օրս սակայն այդ զարհուրելի դեպքը բացահայտված չէ: Ես ցանկանում եմ աջակցություն հայտնել ասորի հոգևորականի ընտանիքին, Թուրքիայի ասորական համայնքին, ինչպես նաև միանալ Ֆրանսիայի ասորական համայնքի նախաձեռնությանը՝ Թուրքիայի իշխանություններից պահանջելով, որ այս սարսափելի դեպքը բացահայտվի»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ