22 03 2022

Կառավարությունում մտահոգված են, որ թշնամու խոսքի ազատության իրավունքի սահմանափակում կարող է լինել



Խորհրդարանը քննարկում էր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Իշխան Սաղաթելյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորներն առաջարկում են քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար:

Կառավարությունը և ՔՊ-ն դեմ են նախագծին։

Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, քանի որ գործող քրեական օրենսգրքով սահմանված են բավարար կառուցակարգեր, որոնք պատասխանատվություն են սահմանում քննարկվող հանցանքի համար:

Փոխնախարարը հիշեցրեց նաև քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում տարածքային ամբոջականության դեմ ուղղված հրապարակային կոչերի համար:

Կառավարությունում մտահոգված են, որ նախագծով կարող  է խոսքի ազատության իրավունքի ոչ արդարացված սահմանափակում լինել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ