Կառավարության ներկայացուցիչը ուշացել էր Ազգային ժողովում հարցի քննարկումից, ոնչի պատճառով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը որոշեց նիստն ընդմիջել:
«Հիմնական զեկուցող աշխատանքի և սոցալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ խաչատրյան, ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը: Հարգելի գործընկերներ, քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում մեր կառավարության գործընկերների կողմից, ես հիմա կհայտարարեմ 20 րոպե ընդմիջում և քարտուղարությանը կհանձնարարեմ անմիջապես կապվել կառավարության հետ և ասել, որ արագ գա»,- նշեց Ռուբինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը