Ազգային ժողովում ելույթի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը դիմելով միջազգային գործընկերներին, նրանց ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արցախում կրկին գազ չկա:
«Հարցն առնչվում է Արցախի մեր հայրենակիցների համար շատ կարևոր և բացառապես հումանիտար հարցին: Ես ցանկանում եմ հրավիրել մեր միջազգային գործընկերների ուշադրությունը այն փաստի վրա, որ օերր շարունակ Արցախում գազի մատակարարումն իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելուն, Ադրբեջանը փաստացի ջեռուցումից զրկել էր արցախահայությանը, և վերջապես վերականգնվել էր գազամատակարարումը մի քանի ժամով, սակայն երեկ կրկին Ադրբեջանի կողմից այն դադարեցվել է, և սա խստորեն դատապարտելի է: Կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք անհապաղ քայլեր ձեռնարկեն»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը