22 03 2022

Հույս ունեմ, բայց վստահ եմ չեք անի. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին



«Հայաստան» խմբակցությունը նոր օրենսդրական նախաձեռնություն է բերել, որը ներկայացրեց պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Օրենսդրական նախաձեռնությունը վերբերում է հրատարակչության ոլորտին, առաջարկվում է գրքերի տպագրությունը, և դրա համար անհրաժեշտ նյութերի ներմուծումը ազատել ավելացված արժեքի հարկից: Նպատակը՝ օրենքի ընթերցանության, կրթվածության խթանումն է, հրատարակչական գործին աջակցելը: Կարծում եմ՝ մեր հիմնական խնդիրներից մեկը հենց գրքի, ընթերցանության հանդեպ վերաբերմունքն է:

Հարցը քննարկվել է կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովում, ցավոք, մեր գործընկերները ՔՊ-ից ձեռնպահ են  քվեարկել և բացասական եզրակացություն է ստացել: Հույս ունեմ, որ խորհրդարանը կարևորելով գրքի հանդեպ վերաբերմունքը, մեր հասարակության կրթվածության մակարդակի բարձրացումը, կընդգրկվի օրակարգ այս հարցը. հույս ունեմ, բայց վստահ եմ չեք անի»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ