Ազգային ժողովում այսօր խորհրդարանական լսումներ էին, որին բացի պատգամավորներից, մասնակցում էին մի շարք ընդդիմադիր գործիչներ: Լսումների ընթացքում ոստիկանությունն իր ավտոքարշակներով տուգանային հրապարակ է տարել Դեմիրճյան փողոցում կայանած մեքենաները:
Ուշագրավ է, որ նշված փողոցում ամեն օր ԱԺ պատգամավորները կայանում են իրենց մեքենաները, բայց ոստիկանությունը դրանք տուգանային հրապարակ չի տանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը