21 03 2022

Արարատ Միրզոյանը կրկին հիշեց «նախկիններին», այս անգամ 100 տարի առաջվա



Ասում եք Արցախի հարցը սկզբունքային է, այդ դեպքում ես ձեզ հորդորում եմ սկզբունքային լինել և հստակ ասել, որ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում ուղղակի լինել չի կարող։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում դիմելով Արարատ Միրզոյանին ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Երբ Արցախի մասին եք խոսում, արդյոք պատրաստվում եք քննարկել դեօկուպացիայի հարցը և Դուք խաղաղության օարկարգից եք խոսում, ընտրություններին ժողովրդին ասում եք խաղաղության քվե եք ուզում, մեզ ընտրեք, բայց այդ նույն ծրագրում դուք ասել եք ժողովուրդ ջան մենք բարձրացնելու ենք դեօկուպացիայի հարցը, պատրաստվո՞ւմ եք առաջիկայում դա քննարկման դնել։

Աննա Գրիգորյանը նաև հարց ուղղեց սահմանագծման և սահմանազատման մասին։

Արարատ Միրզոյանը հարցերից և որևէ մեկին հստակ պատասխան չտվեց։ Փորձեց պատմական ժամանակաշրջանից 100 և ավելի տարի հետ գնալ հիշելով 1915 թվականից հետո Առաջին հանրապետության գործիչների արարքները։

Մանրամասն՝ տեսանյութում։



 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ