21 03 2022

Ադրբեջանը պետք է ոչնչանա, դա է մեր խնդիրների լուծումը. Վարդան Ոսկանյան



«Արդյո՞ք Ադրբեջանը գոյության իրավունք ունի», -հարցադրում է իրանագետ Վարդան Ոսկանյանն ու պատասխանը  ներիայացնում տարբեր համատեքստում։

«Երբ մենք քննարկում ենք՝ կարո՞ղ է Արցախը լինել Ադրբեջանի կազմում, թե չի կարող, սրանով հաստատում ենք Ադրեջանի գոյության իրավունքը. այո՛ մենք պետք է հարցականի տակ դնենք Ադրբեջանի գոյության իրավունքը, քանի որ Ադրբեջանը, որպես պետություն, ստեղծվել է երկու առանցքի շուրջ՝ հակաիրանականության և հակահայկականության»,-ասաց նա:

Հարցադրելով, թե՝ արդյո՞ք Ադրբեջանը որևէ զիջման պարագայում չի համաձայնելու Հայաստանի գոյության շարունակականության հետ, Վարդան Ոսկանյանը նշեց․

«Արդյոք մենք ունենք հնարավորություն՝ ոչնչացնելու Ադրբեջանը որպես պետականություն, կարծում եմ, առնվազն պետք է քննարկել։ Պետք է սահմանվի տեսլական՝ Ադրբեջանի չգոյությունը, այո, այս պետությունը իր հայկահայկական բնույթով, իր մարդատյաց բնույթով գոյություն ունենալ չի կարող, մի պետություն, որը պարբերաբար խոսում է Հայաստանի չգոյության մասին, գոյության իրավունք ունենալ չի կարող․․․Այո, Բաքվի բռնապետական վարչախումբն ու Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը պետք է ոչնչանա, դա է մեր խնդիրրների լուծումը, որովհետև իրենց նպատակը Հայաստանի ոչնչացումն է, իրենց նպատակը Հայաստանի չգոյությունն է, հասկանո՞ւմ եք», - ասաց Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր նախաձեռնվել է հանրային լսումներ Արցախի թեմայով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ