Չեք կարծո՞ւմ, որ այս խորհրդարանում այնքան մեծ քանակով են հավաքված դեմագոգները, որ անգամ եթե դուք հաշվետվություն եք իրենցից պահանջում նրանք հանդես կգան այդ հաշվետվությամբ և դրանով կավարտվի, որովհետև մարդիկ կան, որ այստեղ կարող են խուլիգանական արարք թույլ տալ և անպատիժ մնալ։ Այս մասին ԱԺ-ում Պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնած լսումների ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը։
«Անհրաժեշտ է որոշել նաև՝ ինչպիսի պատիժ է սպասվում այն անձին, որը պարտակում է ճշմարտությունը, որը սուտ է ասում այդ հաշվետվության մեջ և զուգահեռ ընդդիմությունը ունենա հնարավորություն ներկայացնելու այդպիսի զեկույց նույն այդ ժամանակշրջանի վերաբերյալ։ Ժամանակը չէ՞, որպեսզի քրեականացնենք սուտը և ճշմարտությունը թաքցնելը»,- ասաց Սարգսյանը։
Նշենք, որ ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունենում խորհրդարանական լսումներ` ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը