Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Բելառուսի ԱԳՆ
Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի դիմաց մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի, դեսպանատանը հասցված վնասի և տեղի ունեցածը կանխելու ուղղությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ակնհայտորեն անբավարար միջոցներ ձեռնարկելու մասին