ՀՀ նախագահն հրամանագիր է ստորագրել, ըստ որի, Արմեն Ղևոնդյանը նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մեկ այլ հրամանով՝ Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի և ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոններից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը