17 03 2022

Ադրբեջանի ԶՈւ-ի սադրանքից հայկական կողմից զինծառայող զոհվելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ի սադրանքից հայկական կողմից զինծառայող զոհվելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:

«Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ