Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովման հարցերը, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։
«Շարունակվել է կարծիքների փոխանակումը 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտների վերաբերյալ, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովման հարցերը», - ասված Է հայտարարության մեջ:
Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը