21 02 2022

Փաշինյանն ու Պուտինը կարևորել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկին ուղղված քայլերը

Փաշինյանն ու Պուտինը կարևորել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկին ուղղված քայլերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Երկուստեք կարևորվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, ներառյալ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնմանն ուղղված միջոցառումները։Փ

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու երկարաժամկետ խաղաղության ու համագործակցության հարաբերությունների հաստատմանը վերաբերող մի շարք այլ հարցերի։

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը նշվում է այս տարվա ապրիլին՝ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով այցելել ՌԴ։ Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ