Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Այս հարցն ընդգրկված է հունվարի 13-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում:
Նրան կփոխարինի «Քաղաքացիականպայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը: Այս հարցը նույնպես ներառված է չզեկուցվող հարցերի շարքում:
Նշենք, որ Սերգեյ Մովսիսյանը այս տարվա հունվարի 4-ին էր վայր դրել մանդատը:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանը 3 ամիս առաջ էր նշանակվել մարզպետի պաշտոնում: Դեկտեմբեր ամսին էլ Yerevan.Today-ը նյութ էր պատրաստել, որ Ռազմիկ Պետրոսյանը օրենքի խախտումով է նշանակվել պաշտոնին, քանի որ մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը