13 12 2021

Քանի դեռ Սյունիքում լարված է իրավիճակը, մարզպետն արձակուրդ է գնում

Քանի դեռ Սյունիքում լարված է իրավիճակը, մարզպետն արձակուրդ է գնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 12 օրով արձակուրդ է տրամադրել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-24-ը ներառյալ:

2. Մելիքսեթ Պողոսյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ