ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը