16 11 2021

Մեր կողմից կան զոհեր․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը



Անվտանգության խորհրդի արտահերթ  նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է  առնվազն վեց միավոր զրահատեխնիկա:

«Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ», - ասաց Փաշինյանը՝ խնդրելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիաշատակը:

Ադրբեջանն օկուպացրել է Հյաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միջազգային մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է՝ Ադրբեջանն ու նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքիշխանությունը, մեր պետականությունը, մեր անկախությունը: Այո, այսօր մենք ծանր օր ենք ուենցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաև ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, մենք կանք, մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք ու պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանը կարող է բանակցել, փնտրել ու գտնել փոխընդունելի լուծումներ:

«Մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել անբարտավանության լեզվով», - ասաց նա:

Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ արեց Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններ ընդունել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ