13 05 2021

Արցախի ՄԻՊ-ը նամակ է հղել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների

Արցախի ՄԻՊ-ը նամակ է հղել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին, որում մասնավորապես անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին և հետպատերազմյան իրավիճակում Արցախում առաջացած հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող հիմնախնդիրներին։

Արցախի ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանը կոչ է արել միջազգային գործընկերներին ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկել համատեղ ջանքերով ստեղծված հումանիտար դժվարին վիճակը մեղմելու ուղղությամբ և համագործակցության շրջանակներում այցեր իրականացնել Արցախ` տեղում իրավիճակը գնահատելու և Արցախի ժողովրդին աջակցելու համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ