Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 9-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:
Քննարկվել է Հանրապետության առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
Զեկուցումներով հանդես են եկել պետական որոշ գերատեսչությունների ղեկավարներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը