22 02 2021

Նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել անհետ կորածների մի խումբ ընտանիքների անդամների հետ հանդիպում

Նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել անհետ կորածների մի խումբ ընտանիքների անդամների հետ հանդիպում

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը և աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ այսօր հանդիպել են արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ:

Նախագահի աշխատակազմի ղեկավարին և աշխատակիցներին մանրամասն ներկայացվել են առկա խնդիրներն ու մտահոգություններն, ինչպես նաև որոնողական աշխատանքների ընթացքը:

Հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված խնդիրների մասին այնուհետև զեկուցվել է նախագահ Արմեն Սարգսյանին: Առաջիկայում նախատեսվում է նաև Հանրապետության նախագահի հանդիպումն անհետ կորածների ընտանիքների անդամների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ