ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով: Հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան է տրվել.
Թաթուլ Լավրենտի Ղազարյանին թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ
Արմեն Միքայելի Օհանյանին թիվ N զորամասի հրամանա-տարի տեղակալ, փոխգնդապետ
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան է տրվել.
Կորյուն Վազգենի Վարդանյանին թիվ N զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ
Արիության մեդալ է տրվել.
Իվան Արմենի Ներսեսյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
Շավո Երջանիկի Սամսոնյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Արսեն Ստեփանի Դանիելովին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է տրվել
Աղասի Արծրունի Հարությունյանին թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան
Արեգ Արտակի Ադուրյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
Գարիկ Միհրանի Սարգսյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
Նարեկ Վահանի Վարժապետյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Հովհաննես Սամվելի Մազմանյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Դավիթ Հրայրի Հարությունյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Ալեքսանդր Վահեի Դարբինյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Վահան Արթուրի Սարգսյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը