19 11 2020

Աշոտ Մուրադյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ

Աշոտ Մուրադյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աշոտ Մուրադյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Աշոտ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ», - նշված է վարչապետի որոշման մեջ։

Ավելի վաղՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ