ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը:
«Հորդորում ենք ՊԵԿ նախագահի տեղակալի դիմումի վերաբերյալ տեղեկատվությունը չշահարկել: Պարոն Փաշայա'ն,մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - գրել է ֆեյսբուքյան իր էջում ՊԵԿ խոսնակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը