08 11 2020

Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի տներին և երաժշտական դպրոցին. ՄԻՊ

Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի տներին և երաժշտական դպրոցին. ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքնեի պաշտպան Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում գրել է, որ Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի բնակելի տների և երաժշտական դպրոցի վրա:

«Շատ այլ համայնքներ նույնպես ավերածությունների են ենթարկվել։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան», - գրել է Արցախի ՄԻՊ-ը:

Պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԻՊԾ-ի լրատվական ծառայությունից:

Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։ Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։

Տուժածներ չկան։ Ավերածությունները շատ են։

***

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ