06 11 2020

Հաջորդ տարվա առաջին ՏԻՄ ընտրությունը կլինի մարտին

Հաջորդ տարվա առաջին ՏԻՄ ընտրությունը կլինի մարտին

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2021 թվականի մարտի 14-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ․

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 120-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ, 26-րդ, 102-րդ հոդվածներին համապատասխան` ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովոյի, Տավուշի մարզի Իջևանի համայնքներում անցկացնել համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասվում է որոշման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ