01 11 2020

Ռուսաստանի դեսպանատունը հերքում է ՀՀ հարավում 2 ռուս սահմանապահի մահվան տեղեկատվությունը

Ռուսաստանի դեսպանատունը հերքում է ՀՀ հարավում 2 ռուս սահմանապահի մահվան տեղեկատվությունը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հերքում է ՀՀ հարավում երկու ռուս սահմանապահի մահվան մասին տեղեկատվությունը, որը հայտնվել է լրատվամիջոցներում: «ԶԼՄ-ների ներկայացուցիչների խնդրանքներին ի պատասխան՝ երկու ռուս սահմանապահի մահվան մասին միանգամից մի քանի աղբյուրներում հայտնված «տեղեկությունը» մեկնաբանելու վերաբերնալ, հայտնում ենք, որ այն իրականությանը չի համապատասխանում: Մենք կոչ ենք անում ԶԼՄ-ներին՝ զգույշ և հավասարակշռված վերաբերվել նման տեղեկատվության տարածմանը», - ասվում է Ռուսաստանի դեսպանության մեկնաբանության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ