27 10 2020

Հակառակորդն արդեն կորցրել է իր քանակական և տեխնիկական առավելությունը․ ՊՆ

Հակառակորդն արդեն կորցրել է իր քանակական և տեխնիկական առավելությունը․ ՊՆ

Պատերազմը շարունակվում է, այն իր բնույթը որոշակի փոխել է, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր Զինված ուժերն այսօր այն նույն ուժգնությամբ, այն նույն բարդությամբ ու արագությամբ մարտեր չեն վարում, բայց վարում են բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում», - ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ այսօր չեզոքացվել են հակառակորդի մի քանի դիվերսիոն խմբեր։

«Մի քանիսը փախուստի են մատնվել՝ թողնելով որոշակի տեխնիկա: Հակառակորդն այլևս կորցրել է հստակորեն իր ահռելի քանակական առավելությունը, դա գալիս է տարբեր հանգամանքներից, առաջին հերթին՝ տեղանքից, հետո՝ մեր հմտությունների կատարալեգործումից ու փորձից», - ասաց Հովհաննիսյանը՝ ևս մեկ անգամ վստահեցնելով՝ հաղթելու ենք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ