20 10 2020

Այդպիսի քանակ չկա․ Արծրուն Հովհաննիսյանը՝ 170 զինվորի փրկվելու լուրերի մասին

Այդպիսի քանակ չկա․ Արծրուն Հովհաննիսյանը՝ 170 զինվորի փրկվելու լուրերի մասին

Իշխանաձորը կլինի, թե Խուդաֆերինի կամուրջը, մենք հակառակորդին ասել ենք՝ «Բարի գալուստ դժոխք»: Եթե փորձեցին նկարվելուց զատ ավել բան ստանալ այդ տեղանքներում, նրանց համար դժոխք է լինելու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հիմա հերթը հասել է Զանգելանին: Ինչպես Հադրութն ու Ֆիզուլին էին «գրավել», այնպես էլ Զանգելանն են «գրավել»: Այսքանը կասեմ: Պատերազմի ժամանակ, այո՛, նահանջ լինում է՝ հաճախ ծուղակ գցելու նպատակով: Նահանջը խուսավարման ձև է: Առաջին օրվանից էլ ասել ենք, որ բնագծեր չենք պահելու: Դրա համար իմաստ չունի ավելորդ զոհեր տալ: Վստահ եղեք՝ հաղթելու ենք», - նշեց բանախոսը:

Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող 170 զինծառայողների փրկվելու մասին լուրերին:

«Լինում են դեպքեր, այսօր էլ, երեկ էլ եղել, է, երբ զորքերի առաջխաղացման ժամանակ հատկապես կարողանում են որոշ առանձին խմբեր, կամ անհատ զինծառայողներ, որոնք նախորդ օրվա մարտական գործողությունների ժամանակ ինչ-որ տեղ են հայտնվել՝ ծուղակ է եղել, կամ մոլորվել են, գերությունից փրկվել են ու դուրս են գալիս, բայց այդպիսի մեծ խմբավորման մասին խոսք չի եղել, ամեն դեպքում շատ մեծ թիվ չէ»,-ասաց նա և նշեց, որ այս պատերազմը շատ դաժան պատերազմ է:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ