18 10 2020

Մինչև 20:00-ն խոցվել է թշնամու 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում. Արծրուն Հովհաննիսյան



Փաստենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը։ Այս մասին ասուլիսին նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

«Դեռ վաղ առավոտից նորից մարտական գործողությունները շարունակվեցին՝ նույն ուղղություններով։ Սկզբից հյուսիսային կողմում հերթական անգամ հակառակորդը հարձակման փորձ կատարեց, հետ շպրտվեց։ Նույն ժամանակ հարավային ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակվողական գործողություններ ծավալել։

Մեկ ուղղությամբ ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու կրակի տակ փախուստի են դիմել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում՝ մեծաքանակ զինամթերք։ Մեկ այլ ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը, որոշակի տեղաշարժեր ունեն։

Օրվա ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում՝ ԱԹՍ֊ներ։ Այսօր 20։30֊ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում։

Այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը»-նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ