14 10 2020

Մարտակերտի հրետակոծության հետևանքով «Արցախէներգո»-ի աշխատակից է սպանվել

Մարտակերտի հրետակոծության հետևանքով  «Արցախէներգո»-ի աշխատակից է սպանվել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետեւանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգեւի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի մի շարք բնակավայրեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետեւանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգեւի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները:

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը 32 է»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ