ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ամփոփ․
▪️ Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները նորից վերսկսել են նոր թափով, ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում։ Հյուսիսում այսօր նույնիսկ ավելի շատ մարտական գործողություններ են եղել, քան նախորդ օրը։ Այնուամենայնիվ, ավելի ծանր և համառ մարտերն ընթացել են հարավային ուղղությամբ։
▪️ Միաժամանակ թշնամին այսօր շարունակել է հրետակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
▪️ Հովհաննիսյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ այս պահին Մոսկվայում ընթացող բանակցություններից, սակայն ընդգծեց, որ այդ ամբողջ ընթացքում և այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են։
▪️Իրավիճակը Նախիջևանի հատվածում համեմատաբար հանգիստ է, որևէ մարտական գործողություն չկա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը