01 09 2020

Արայիկ Հարությունյանը և Արարատ Միրզոյանը քննարկել են 2 պետությունների գործակցությունը

Արայիկ Հարությունյանը և Արարատ Միրզոյանը քննարկել են 2 պետությունների գործակցությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ Խորհրդարանի նախագահին՝ Հանրապետության օրվան ընդառաջ Արցախ ժամանելու առթիվ՝ նշելով, որ, չնայած համավարակի պատճառով չեղարկվել է տոնական բոլոր միջոցառումների անցկացումը, սեպտեմբերի երկուսը դրանով չի կորցնում համահայկական տոն լինելու խորհուրդը, քանի որ Արցախի անկախությունը նվաճում էր, որը ողջ հայության համար մեծ երազանքի իրականացում դարձավ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանը  նշել է, որ տարիներ առաջ արցախահայությունը համայն հայության աջակցությամբ, մարդկային մեծ կորուստների գնով կարողացել է իրացնել անկախ ապրելու իր իրավունքը, ստեղծել պետականություն, որի գոյության եւ զարգացման համար ՀՀ իշխանություններն ստանձնել են մեծագույն պատասխանատվություն:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման ու ընդլայման անհրաժեշտությունը, ինչն ունի ներքին եւ արտաքին քաղաքական կարեւոր նշանակություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ