28 07 2020

Հաստատվել է Անկախության տոնի միջոցառումների հայեցակարգը

Հաստատվել է Անկախության տոնի միջոցառումների հայեցակարգը

Այսօր կայացել է Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի ավարտական նիստը, որի ընթացքում հաստատվել է ՀՀ Անկախության տոնի միջոցառումների հայեցակարգը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Հաշվի առնելով պետական միջոցառումների կազմակերպման ոլորտում ձեռք բերված փորձն ու սահմանված բարձր նշաձողը՝ առաջնորդվելու ենք հետաքրքիր ու նորարարական լուծումներով՝ միաժամանակ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները»,- գրել է նա: 

   
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ