Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի է ունենում հուլիսի 14-ին զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Հայրենիք-պետականությունը պատասխանատվություն է, որն ընկած է ժողովրդի, հանրության ուսերին, ընդհանրական այս պատասխանատվությունը, սակայն, կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե այն թողնենք միայն հավաքական հասկացությունների վրա, պետք է այդ պատասխանատվությունը կոնկրետ ու հասցեական դարձնել:
Մեզնից յուրաքանչյուրը պետք է ավելացնի իր բաժին պատասխանատվությունը մեր նահատակների պատասխանատվությունը գետնով չտալու համար, սա մեր՝ ապրողներիս պատասխանատվության ժամն է, մենք պետք է ամեն օր ամրացնենք մեր միտքն ու բազուկները, որ ամուր կանգնենք այս հողի վրա, որը ամփոփում է Սարդարապատի հերոսներին, Արցախյան պատերազմի հերոսներին, Ապրիլյան պատերազմի հերոսներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը