«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետի որոշմամբ ազատվել էր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Կառավարության որոշմամբ Դավիթ Անանյանն ազատվել էր ՊԵԿ նախագահի պաշտոնից: Նա ազատման դիմում էր գրել նախօրեին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը