Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Բորիս Ալավերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Յուրի Հայրապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վասիլի Աթաջանյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը