27 05 2020

Նախագահը դատավորների է պարգևատրել

Նախագահը դատավորների է պարգևատրել

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց Իրավագիտության ոլորտում և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել է Լիլիթ Զելիմի Թադևոսյանին (Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ), Արմեն Էդուարդի Թումանյանին (Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր), Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Լենդրուշի Մնոյանին:

Երախտագիտության մեդալով է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սլավիկ Անդիջանի Թորոսյանը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Վլադիմիրի Ասլանինանին շնորհվել է քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ