Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը:
Մանրամասն անդրադարձ է կատարվել նախագծի մշակման հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսվող ցուցանիշներին և հարկաբյուջետային շրջանակին: Նշվել է, որ նախագծում դիտարկվել են տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով և հնարավոր զարգացումներով:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները մանրամասն քննարկել՝ այն լրամշակելու համար, և կարևորել կապիտալ ծախսային ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումն ու նոր նախագծերի մշակմանը միտված աշխատանքները: «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրադարձությունները զարգանան լավատեսական սցենարով»,- նշել է կառավարության ղեկավարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը