Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի կայքէջից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը