09 04 2020

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման և այլ հարցերով նախագահը օրենքներ է ստորագրել

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման և այլ հարցերով նախագահը օրենքներ է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 8-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, «Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը և «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ