31 03 2020

Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսնակն ազատման դիմում է գրել

Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսնակն ազատման դիմում է գրել

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին Քոչինյանը ֆեյսբուքյան գրառում է արել:

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, սիրելի՛ գործընկերներ, ազատման դիմում եմ գրել զբաղեցրած պաշտոնից և այսօրվանից դադարեցնում եմ ԱԽ քարտուղարի մամլո խոսնակի իմ պարտականությունները ։Կարճատև դադար է պետք ձեկնածուական աշխատանքովս զբաղվելու համար»,– նշել է Քոչինյանը։

Արեգ Քոչինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին, լրագրողներին, հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակիցներին, Hex Divison ընկերությանը՝ արդյունավետ համագործակցության և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ ընձեռված հնարավորության և համատեղ աշխատանքի համար։

«Ապագայում ևս իմ աշխատանքային գործունեության և ձեռնարկումների մեջ նշանաբան եմ ունենալու հայաստանակենտրոնությունն ու հանրային շահը։ Առողջություն և աշխատանքային հաջողություններ բոլորիս»,– գրել է Արեգ Քոչինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ