Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը մարտի 25-28-ին գործուղվում են Ֆրանսիա:
Համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին 2020 թվականի մարտի 25-28-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի բարձր մակարդակի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի ղեկավար խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Ռուստամ Բադասյանի և Քրիստիննե Գրիգորյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը