ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է Վենեսուելայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին։ Վլադիմիր Զաեմսկիի փոխարեն նշանակվել է Սերգեյ Մելիք-Բաղդասարովը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Մինչ այս Սերգեյ Մելիք-Բաղդասարովը զբաղեցնում էր ՌԴ ԱԳՆ Լատինական Ամերիկայի վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը