ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-ից 28-ը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների կանոնադրական մարմինների հերթական համատեղ նստաշրջանին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ղրղզստանում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը