ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Հովնանյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արման Հովնանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Արման Հովնանյանն այս պաշտոնում էր նշանակվել 2019 թվականի օգոստոսի 8-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը