25 11 2019

Երկու պատգամավորներ կմեկնեն Ֆրանսիա

Երկու պատգամավորներ կմեկնեն Ֆրանսիա

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մշտական հանձնաժողովի նիստին, Նախարարների կոմիտեի եւ ազգային պատվիրակությունների ղեկավարների համատեղ հանդիպմանը մասնակցելու համար Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը (2019 թվականի նոյեմբերի 27-30-ը ներառյալ) եւ պատվիրակության անդամ, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը (2019 թվականի նոյեմբերի 28-30-ը ներառյալ):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ