25 10 2019

Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Հոկտեմբերի 28-29-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Բուլղարիայի Հանրապետության  փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան: Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում Բուլղարիայի ԱԳ նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ ԱԺ-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ