01 06 2023

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած անձանց օտարերկրյա անվտանգության մարմինները կարող են զենք կրել

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած անձանց օտարերկրյա անվտանգության մարմինները կարող են զենք կրել

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում օտարերկրյա անվտանգության մարմինները և ներկայացուցիչները կարող են զենք ներկրել, արտահանել, կրել և տեղափոխելու (փոխադրել). որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Օտարերկրյա անվտանգության ծառայության աշխատակիցների անձնական տվյալների, վերջիններիս Հայաստանի Հանրապետություն մուտքի և ելքի ժամկետների, նրանց զենքերի քանակի, տեսակների, համարների և տրամաչափի, այդ թվում՝ ներկրվող (արտահանվող) զենքի յուրաքանչյուր միավորի համար ռազմամթերքի քանակի վերաբերյալ տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գրությամբ այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

ՊՊԾ-ն ներկրվող զենքերի քանակի, տեսակների, համարների և տրամաչափի հետ կապված անհամաձայնության դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, որն էլ իր հերթին անմիջապես հայտնում է այցելող կողմին:

ՊՊԾ պետի գրավոր թույլտվությամբ՝ թույլտվության մեջ նշված քանակի և տեսակների, համարների և տրամաչափի զենքերը ներկրվում են մաքսային սահմանով: Թույլտվություն տալու կամ մերժելու որոշման մասին Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը անմիջապես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, թույլտվությունը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունից ստանալուց անմիջապես հետո, այն ուղարկում է այցելող կողմին:

Արտահանվող և թույլտվության մեջ նշված զենքի քանակի, տեսակների, համարների, տրամաչափի անհամապատասխանության դեպքում զենքի ամբողջ խմբաքանակի արտահանումը կասեցվում է՝ մինչև այցելող կողմի կողմից անհրաժեշտ հիմնավորումներ ներկայացնելը:

Օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի իմաստով պահպանվող օբյեկտում զենք կրելը կամ տեղափոխելը (փոխադրելը) իրականացվում է ՀՀ պետական պահպանության ծառայություն հսկողությամբ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ