Shamshyan.com-ը գրում է․ «Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից։
Ա. Սարգսյանի հրամաններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանը եւ ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ թոշակի անցնելու կապակցությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը